
Այս օրը բաժնի Հունվարի 1-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- Գրիգորյան օրացույցով աշխարհում նշում են Ամանորը։
- 1739Թ՝ Ժան Բատիստ դը Լոզյեն հայտնաբերեց աշխարհի ամենահեռավոր կղզին` Բուվեն։
- 1886Թ՝ ծնվել է հայ պետական և ռազմական գործիչ, Լեռնահայաստանի հիմնադիր Գարեգին Նժդեհը։
- 1894Թ՝ մահացել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Հենրիխ Հերցը։
- 1945Թ՝ ծնվել է հայ ջազային երաժիշտ Լևոն Մալխասյանը։
- 1950Թ՝ ծնվել է հայ ճանաչված երգիչ, երգահան, կիթառահար, պոետ և հասարակական գործիչ Ռուբեն Հախվերդյանը։
- 1956Թ՝ Սուդանը անկախացավ Եգիպտոսից և Միացյալ Թագավորությունից։
- 1982Թ՝ ծնվել է Դավիթ Նալբանդյանը, ծագումով հայ, արգենտինացի ճանաչված թենիսիստ։
- 1993Թ՝ Չեխոսլովակիան բաժանվեց երկու մասի՝ Չեխիայի և Սլովակիայի։
- 1993Թ՝ սկսեց հեռարձակվել Եվրոնյուզ հեռուստաալիքը։
- 1999Թ՝ Եվրոպայում ընդունվեց եվրո տարադրամը։