Հունվար 11

Այս օրը բաժնի Հունվարի 11-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1693Թ՝ Սիցիլիայում տեղի ուժեղ երկրաշարժի արդյունքում մահացավ մոտ 60 հազար մարդ։
- 1801Թ՝ մահացել է Դոմենիկո Չիմարոզան, իտալացի երգահան, ավելի քան 80 օպերայի հեղինակ(ծն. 1749 թ.)։
- 1879Թ՝ Անգլիան պատերազմ հայտարարեց զուլուսներին, և սկսվեց անգլո-զուլուսական պատերազմը։
- 1924Թ՝ Երևանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։
- 1935Թ՝ Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նա առաջին կին օդաչուն էր, ում հաջողվեց դա անել։
- 1966Թ՝ բացվեց Թբիլիսիի մետրոպոլիտենը, որը Հարավային Կովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։
- 1972Թ՝ ծնվել է Անդրեյ Մալախովը, ռուս ճանաչված հաղորդավար և դերասան։
- 1972Թ՝ Արևելյան Պակիստանը վերանվանվեց Բանգլադեշ։
- 1993Թ՝ եթեր հեռարձակվեց WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։
- 2010Թ՝ մահացել է Ֆադեյ Սարգսյանը, հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ(ծն. 1923 թ.)։