Այս օրը՝ Հունվար 12

0
157
On This Day - January 12

Այս օրը բաժնի Հունվարի 12-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1628Թ՝ Ծնվել է ֆրանսիացի գրող և նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն(մահ. 1703 թ.)։
  • 1665Թ՝ Մահացել է Պիեռ դե Ֆերման, ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս(ծն. 1601 թ.)։
  • 1876Թ՝ Ծնվել է Ջեկ Լոնդոնը, ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ։
  • 1910Թ՝ Ծնվել է Լուիզա Ռայները, թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամենաերկար ապրած օսկարակիր անձնավորությունը, մահացել է 2014թ 104 տարեկանում։
  • 1933Թ՝ Երևանում գործարկվեց առաջին տրամվայը։
  • 1941Թ՝ Ծնվել է Ռուբեն Մաթևոսյանը, հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
  • 1964Թ՝ Տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիակայի հետ ստեղծվեց Տանզանիան։
  • 1998Թ՝ Ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։
  • 2004Թ՝ Աշխարհի ամենամեծ Քուին Մերի 2 օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը:
  • 2010Թ՝ Հայիթիում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց մոտ 316.000 մարդ, մոտ 311.000-ը վիրավորվեցին։
  • 2015Թ՝ Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում սպանվել են տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները։