
Այս օրը բաժնի Հունվարի 15-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 730Թ – Բյուզանդական կայսրությունում արգելվեց սրբապատկերների պաշտամունքը, այն համարվեց հանցագործություն:
- 1759Թ – Բացվեց Լոնդոնի Բրիտանական թանգարանը, աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը:
- 1891Թ – Ծնվել է Օսիպ Մանդելշտամը, ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ(մահ. 1938 թ.):
- 1841Թ – Մահացել է Ֆրիդրիխ Պարրոտը, գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ, 1829 թ. Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը(ծն. 1792 թ.):
- 1916Թ – Ծնվել է Գրիգոր Տեր-Գրիգորյանը, հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ(մահ. 1981 թ.):
- 1919Թ – ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվեց օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվեց 21 մարդ:
- 1929Թ – Ծնվել է Մարտին Լյութեր Քինգը, ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ, ով առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում, արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի(մահ. 1968)
- 1943Թ – Ավարտվեց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:
- 1981Թ – Ծնվել է Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերես, ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր:
- 2001Թ – Ստեղծվեց Վիքիպեդիան, ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծը: