
Այս օրը բաժնի Հունվարի 16-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- ՄԹԱ 27Թ – Գայոս Օկտավիանոսը Հռոմեական սենատի կողմից ստացավ «Օգոստոս» կոչումը դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:
- 1547Թ – Թագադրվեց ամենայն Ռոսիո առաջին ցար Իվան IV Ահեղը:
- 1794Թ – Մահացել է Էդվարդ Գիբբոնը, անգլիացի պատմաբան(ծն. 1737 թ.):
- 1820Թ – Ռուս ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենը առաջին անգամ հասավ Անտարկտիդայի մոտ:
- 1891Թ – Մահացել է Լեո Դելիբը, ֆրանսիացի կոմպոզիտոր(ծն. 1836 թ.):
- 1910Թ – Ծնվել է Արշավիր Դարբնին, հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ(մահ. 1980 թ.):
- 1945Թ – Մահացել է Լև Շթայնբերգը, խորհրդային դիրիժոր և երգահան(ծն. 1870 թ.):
- 1989Թ – Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվեց բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
- 1992Թ – Ծնվել է Մայա Կեուչը, սլովենացի երգչուհի:
- 2002Թ – ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշեց պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» նկատմամբ:
- 2013Թ – Սպանվեց Ասլան Ուսոյանը, ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն, օրենքով գող, հայտնի «Դեդ Հասան» մականունով(ծն. 1937 թ.)։