
Այս օրը բաժնի Հունվարի 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1535Թ – Իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնեց Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:
- 1778Թ – Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հայտնաբերեց Հավայան կղզիները:
- 1899Թ – Ծնվել է Վահրամ Թերզիբաշյանը, հայ թատերագետ, գրականագետներ, բանասիրական գիտությունների դոկտոր(մահ. 1964 թ.):
- 1919Թ – Սկսվեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:
- 1936Թ – Մահացել է Ռադյարդ Կիպլինգը, անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր, հայտնի է դարձել «Ջունգլիների գիրքը» երկով, որի հիման վրա է նկարահանվել «Մաուգլի» մուլտֆիլմը(ծն. 1965 թ.):
- 1943Թ – Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակումը:
- 1954Թ – Ծնվել է Թովմաս Պողոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ:
- 1955Թ – Ծնվել է Քևին Քոսթները, ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երաժիշտ, Օսկարի դափնեկիր:
- 1982Թ – Մահացել է Հոան Խիանֆանը, չինացի ականավոր պատմաբան, մարդաբանական մասնագետ և ազգագրագետ(ծն. 1899 թ.)
- 1992Թ – Հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
- 2001Թ – Ֆրանսիական սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: