Այս օրը՝ Հունվար 20

0
150
On This Day - January 20

Այս օրը բաժնի Հունվարի 20-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1752Թ – Իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլին գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենած կառույցներից մեկի՝ Կազերտյան պալատի շինարությունը։
  • 1933Թ – Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
  • 1946Թ – Ծնվել է Դեյվիդ Լինչը, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։
  • 1952Թ – Ծնվել է Իրինա Ալեգրովան, ռուս ճանաչված երգչուհի, հայրը եղել է հայ։
  • 1975Թ – Առաջին ռազմական գործողությունը սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն։
  • 1984Թ – Մահացել է Ջոննի Վայսմյուլլերը, ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, նաև դերասան, Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկը(ծն. 1904 թ.)։
  • 1990Թ – Խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։
  • 1993Թ – Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեց ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
  • 2014Թ – Հակառակորդի հետ բռնկված փոխհրաձգության արդյունքում մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։