Այս օրը՝ Հունվար 21

0
157
On This Day - January 21

Այս օրը բաժնի Հունվարի 21-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1506Թ – Հռոմի Պապ Հուլիոս II-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:
  • 1789Թ – Մահացել է Փոլ Անրի Հոլբախը, ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը(ծն. 1723 թ.):
  • 1854Թ – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի ենթարկվեց անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով մահացավ 362 մարդ:
  • 1878Թ – Ծնվել է Վահան Թեքեյանը, հայ նշանավոր բանաստեղծ(մահ. 1945 թ.):
  • 1921Թ – Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը, սահմանվեց մեկ ընդհանուր կոչում` ՀՀ քաղաքացի:
  • 1967Թ – Ծնվել է Արտաշես Մինասյանը, հայ շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող:
  • 1968Թ – Սկսվեց Կխեշանի պաշարման մարտերը, դրանք Վիետնամի պատերազմի ամենանշանավոր մարտերից էին:
  • 1989Թ – Ծնվել է Հենրիխ Մխիթարյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարներից մեկը, հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում:
  • 2021Թ – Այսօր 21-րդ դարի, 21-րդ տարվա, 21-րդ օրն է: