Այս օրը՝ Հունվար 22

0
189

Հունվար 22

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունվարի 22-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1876Թ – Ծնվել է Հայկ Բադիկյանը, ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոում(մահ. 1950 թ.):
  • 1901Թ – Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան(ծն. 1819 թ.):
  • 1905Թ – Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:
  • 1922Թ – Ծնվել է Սուրեն Աղաբաբյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ(մահ. 1986 թ.):
  • 1936Թ – Մահացել է Եղիշե Թադևոսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ, ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում(ծն. 1870 թ.):
  • 1944Թ – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:
  • 1946Թ – Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը. կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:
  • 1969Թ – ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ կատարեց:
  • 1979Թ – Մահացել է Երվանդ Քոչարը, հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ(ծնվ. 1889 թ.):

Այլ գրառումներ