
Այս օրը բաժնի Հունվարի 23-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1368Թ – Չժոի Յուանչժանը հիմնեց չինական Մին դինաստիան:
- 1556Թ – Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ մոտ 830 000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:
- 1783Թ – Ծնվել է Ստենդալը, ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը(մահ. 1842 թ.):
- 1831Թ – Բելգիան ընդունեց իր պետական դրոշը:
- 1897Թ – Ծնվել է Արաբ Շամիլովը, հայաստանցի քուրդ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ստեղծագործել է քրդերեն և հայերեն(մահ. 1978 թ.):
- 1903Թ – Ծնվել է Իվան Գալամյանը, հայ նշանավոր ջութակահար(մահ. 1981 թ.):
- 1963Թ – Ծնվել է Ժոզե Մոուրինյոն, պորտուգալացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ:
- 1996Թ – Սկսեց հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը:
- 2001Թ – Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին:
- 2012Թ – Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ ընդունեց: