
Այս օրը բաժնի Հունվարի 25-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1533Թ – Անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան։
- 1736Թ – Ծնվել է Ժոզեֆ Լուի Լագրանժը, ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ (մահ. 1813 թ.)։
- 1835Թ – Տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը։
- 1858Թ – Առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»։
- 1922Թ – Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։
- 1947Թ – Մահացել է Ալ Կապոնեն, ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր (ծն. 1899 թ.)։
- 1950Թ – Ծնվել է Գուրգեն Խանջյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։
- 1980Թ – Ծնվել է Չավի Էռնանդեսը, իսպանացի ֆուտբոլիստ։
- 1981Թ – Ծնվել է Ալիշա Քիզը, ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ։
- 2010Թ – Եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 82 հոգի։
- 2011Թ – Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի։