Այս օրը՝ Հունվար 27

0
176
On This Day - January 27

Այս օրը բաժնի Հունվարի 27-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր:
  • 1832Թ – Ծնվել է Լուիս Քերոլը, անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակը (մահ. 1898 թ):
  • 1899Թ – Ծնվել է Արարատ Ղարիբյանը, հայ լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1977 թ):
  • 1918Թ – Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
  • 1919Թ – Ծնվել է Ռոս Բաղդասարյանը, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան (մահ. 1972 թ):
  • 1939Թ – Ծնվել է Տիգրան Մանսուրյանը, հայ ճանաչված երգահան, հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր:
  • 1942Թ – Մահացել է Նիկողայոս Ադոնցը, հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր (ծն. 1871 թ):
  • 1973Թ – Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը:
  • 2010Թ – Մահացել է Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, ամերիկացի գրող (ծն. 1919 թ):