
Այս օրը բաժնի Հունվարի 28-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- Հայաստանում նշվում է Հայաստանի զինված ուժերի տոնը։
- 1820Թ – Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործեցին Անտարկտիդա մայրցամաքը:
- 1853Թ – Ծնվել է Վլադիմիր Սոլովյովը, ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ (մահ. 1900 թ.):
- 1955Թ – Ծնվել է Նիկոլա Սարկոզին, 2007-2012 թթ. Ֆրանսիայի 23-րդ նախագահը:
- 1985Թ – Աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված USA for Africa խումբը ձայնագրեց «We Are the World» երգը:
- 1986Թ – Վթարի հետևանքով պայթեց ՆԱՍԱ-ին պատկանող «Չելենջեր» ամերիկյան Սփեյս Շաթլը:
- 1996Թ – Մահացել է Իոսիֆ Բրոդսկին, ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ (ծն. 1940 թ.):
- 2002Թ – Մահացել է Աստրիդ Լինդգրենը, շվեդ նշանավոր գրող, մանկագիր, արձակագիր և սցենարիստ («Պեպի Երկարագուլպան», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում», ծն. 1907 թ.)։
- 2011Թ – Ստեղծվեց Լիտոպեդիա հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը։