Այս օրը՝ Հունվար 29

0
181
On This Day - January 29

Այս օրը բաժնի Հունվարի 29-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1635Թ – Կարդինալ Ռիշելիեն հիմնադրեց Ֆրանսիական ակադեմիան:
  • 1861Թ – Կանզասը դարձավ ԱՄՆ-ի 34-րդ նահանգը:
  • 1866Թ – Ծնվել է Ռոմեն Ռոլանը, ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1944 թ.):
  • 1886Թ – Գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար արտոնագիր ստացավ:
  • 1919Թ – Մահացել է Արամ Մանուկյանը՝ հայ մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչներից մեկը (ծն. 1879 թ.):
  • 1992Թ – Ստեղծվեց Ռոսատոմ ընկերությունը՝ Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորող մարմինը:
  • 1994Թ – Մահացել է Եվգենի Լեոնովը, թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան (ծն. 1926 թ.):
  • 1999Թ – Մահացել է Մարո Մարգարյանը, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի (ծն. 1915 թ.):
  • 2002Թ – ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածում է «Չարիքի առանցք» թևավոր դարձած արտահայտությունը՝ նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային: