Այս օրը՝ Հունվար 30

0
192

Հունվար 30

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունվարի 30-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1667Թ – Ռուս – լեհական պատերազմի ժամանակ կնքվեց Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտավ ցարական Ռուսաստանի կազմի մեջ:
  • 1882Թ – Ծնվել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ԱՄՆ-ի նախագահ, 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում (մահ. 1945 թ.):
  • 1896Թ – Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ էին քաշում Զեյթուն գավառից:
  • 1933Թ – Գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր:
  • 1937Թ – Ծնվել է Բորիս Սպասկին, ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն:
  • 1964Թ – Ծնվել է Պետրոս Ղևոնդյանը՝ հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը (զոհվել է 1994 թ.):
  • 1969Թ – The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվեց իր վերջին համերգը:
  • 2001Թ – Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:

Այլ գրառումներ