
Այս օրը բաժնի Հունվարի 4-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1710Թ՝ ծնվել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզին, իտալացի ականավոր երգահան։
- 1782Թ՝ մահացել է Անժ-Ժակ Գաբրիելը, ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից։
- 1809Թ՝ ծնվել է Լուի Բրայլը, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար, կույրերի համար Բրայլի այբուբենի հեղինակը։
- 1896Թ՝ Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։
- 1915Թ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը։
- 1948Թ՝ Մյանման անկախացավ Միացյալ Թագավորությունից։
- 2004Թ՝ Վրաստանում ավարտվեց «Վարդերի հեղափոխությունը» և Միխեիլ Սաակաշվիլին դարձավ երկրի նախագահ։
- 2004Թ՝ Աֆղանստանն ընդունեց իր դրոշը։