
Այս օրը բաժնի Հունվարի 5-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1769Թ` շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Ուատտը արտոնագրեց շոգեքարշիչը։
- 1907Թ` մահացել է Սմբատ Շահազիզը, հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ։
- 1910Թ` ծնվել է Գարեգին Բեսը, հայ նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ:
- 1931Թ` ծնվել է Ռոբերտ Դյուվալը, ամերիկացի նշանավոր դերասան, ամերիկյան կինոյի վետերաններից մեկը։
- 1932Թ` ծնվել է Ումբերտո Էկոն, իտալացի գրող, փիլիսոփա։
- 1936Թ` ծնվել է Պավել Արսենովը, խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։
- 1941Թ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիբիական օպերացիայի շրջանակներում բրիտանական զորքերը ջախջախեցին իտալական զորքերին Լիբիայի Բարդիա քաղաքի մոտ։
- 1956Թ` Անտարկտիդա հասավ առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը։
- 2014Թ` մահացել է Էյսեբիոն, պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։