
Այս օրը բաժնի Հունվարի 6-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1198Թ՝ Թագադրվեց Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։
- 1822Թ՝ Ծնվել է Հենրիխ Շլիմանը, գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտողը(Մահ. 1890 թ.)։
- 1896Թ՝ Տեղի ունեցավ «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը. այդ ֆիլմն երբեմն սխալմամբ համարվում է որպես առաջին կինոնկար։
- 1912Թ՝ Նյու Մեքսիկոն դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։
- 1938Թ՝ Ծնվել է Ադրիանո Չելենտանոն, իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար։
- 1943Թ՝ Խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ մտցվեցին ուսադիրները։
- 1946Թ՝ Ծնվել է Սիդ Բարրեթը, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր(Մահ. 2006 թ.)։
- 1955Թ՝ Ծնվել է Ռոուեն Ատկինսոնը, անգլիացի ճանաչված դերասան՝ հայտնի միսթր Բին բեմական կեղծանվամբ։
- 1992Թ՝ Արցախը հանրաքվեի միջոցով ընդունեց իր անկախության հռչակագիրը։