Այս օրը՝ Հունվար 7

0
130

Հունվար 7

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունվարի 7-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1558Թ՝ Ֆրանսիան գրավեց մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն։
  • 1610Թ՝ Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի չորս արբանյակները։
  • 1785Թ՝ ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը մոնգոլֆիե օդապարիկով կատարեց առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։
  • 1920Թ՝ մահացել է հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու, հասարակական գործիչ Վահան Տերյանը(ծն. 1885 թ.)։
  • 1923Թ՝ ծնվել է հայ նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական և աշուղական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը(մահ. 1986 թ.)։
  • 1928Թ՝ տեղի ունեցավ առաջին Ու-2 մակնիշի ինքնաթիռի («կուկուռուզնիկ») թռիչքը։
  • 1943Թ՝ մահացել է Նիկոլա Տեսլան, ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար(ծն. 1856 թ.)։
  • 1976Թ՝ ծնվել է հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը։
  • 1987Թ՝ ծնվել է հայ ճանաչված երգչուհի Սիրուշոն։
  • 2011Թ՝ մահացել է հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ Անահիտ Բայանդուրը(ծն. 1940 թ.)։

Այլ գրառումներ