
Այս օրը բաժնի Հունվարի 8-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1782Թ՝ մահացել է Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը(ծն. 1700 թ.)։
- 1819Թ՝ ծնվել է Արշակ Տեր-Ղուկասովը, ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս(մահ. 1881 թ.)։
- 1861Թ՝ Ռուսական կայսրությունում տպագրվեց «Վոկրուգ սվետա» թերթի առաջին համարը։
- 1896Թ՝ մահացել է Պոլ Վեռլենը, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ(ծն. 1844 թ.)։
- 1957Թ՝ Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
- 1965Թ՝ ծնվել է Ռիչարդ Կիրակոսյանը, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ։
- 1977Թ՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների՝ պայթյունի հետևանքով մահացավ 7 մարդ, 37-ը վիրավորվեցին։
- 2003Թ՝ թուրքական «թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով մահացավ 75 մարդ։