Այս օրը՝ Հունվար 9

0
129

Հունվար 9

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունվարի 9-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1788Թ՝ Կոնեկտիկուտը դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։
  • 1792Թ՝ Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմը։
  • 1908Թ՝ ծնվել է Սիմոնա դը Բովուարը, ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի(մահ. 1986 թ.)։
  • 1924Թ՝ ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։
  • 1945Թ՝ ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։
  • 1950Թ՝ ծնվել է Սամվել Խալաթյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
  • 1955Թ՝ ծնվել է Հարություն Խաչատրյանը, հայ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն։
  • 1996Թ՝ ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի։
  • 2005Թ՝ մահացել է Սերգեյ Աղաջանյանը, հայ նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր(ծն. 1929 թ.)։
  • 2007Թ՝ Apple ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը։

Այլ գրառումներ