Այս օրը՝ Հուլիս 10

0
580

Հուլիս 10

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 10-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1836Թ – Մահացել է Անդրե Մարի Ամպերը, ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, նրա պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը (ծն. 1755 թ.)։
  • 1856Թ – Ծնվել է Նիկոլա Տեսլան, սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար (մահ. 1943 թ.)։
  • 1878Թ – Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր։
  • 1890Թ – Վայոմինգը դարձավ ԱՄՆ-ի 44-րդ նահանգը։
  • 1915Թ – Սկսվեց Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորած։
  • 1943Թ – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ։
  • 1967Թ – Ծնվել է Ժիրայր Սեֆիլյանը, հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ։
  • 1996Թ – Մահացել է Ալեք Մանուկյանը, հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1901 թ.)։
  • 2009Թ – Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվեց Մադրիդյան սկզբունքների մի մասը։
  • 2012Թ – Թողարկվեց ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը՝ Harakiri-ն։

Այլ գրառումներ