Այս օրը՝ Հուլիս 11

0
583

Հուլիս 11

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 11-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Աշխարհում նշվում է շոկոլադի համաշխարհային օրը։
  • 552Թ – Սկսվեց Հայոց մեծ թվականը։
  • 1700Թ – Բեռլինում հիմնադրվեց Պրուսիայի գիտությունների ակադեմիան։
  • 1893Թ – ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացավ առաջին արհեստական մարգարիտը։
  • 1911Թ – Ծնվել է Էդուարդ Թոփչյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1975 թ.)։
  • 1916Թ – Ծնվել է Ալեքսանդր Պրոխորովը, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր։
  • 1937Թ – Մահացել է Ջորջ Գերշվինը (նկարում), ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը։
  • 1969Թ – Մահացել է Նաիրի Զարյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։
  • 1983Թ – Բացվեց Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ – Գործարանային» հատվածը։
  • 1995Թ – Բոսնիական պատերազմի ժամանակ սերբերը սպանեցին մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու։
  • 2010Թ – Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Այլ գրառումներ