Այս օրը՝ Հուլիս 13

0
589

Հուլիս 13

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 13-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1841Թ – Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվեց համաձայանագիր, ըստ որի խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվում է ռազմական նավերի շարժը։
  • 1923Թ – Տեղադրվեց Հոլիվուդի առաջին նշանը՝ HOLLYWOOD մեծադիր տառերը։
  • 1930Թ – Ուրուգվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը։
  • 1933Թ – Մահացել է Նար-Դոսը, հայ նշանավոր գրող, արձակագիր, նշանավոր են նրա նովելները (ծն. 1867 թ.)։
  • 1936Թ – Ծնվել է Ալիսիա Կիրակոսյանը, արգենտինահայ բանաստեղծուհի։
  • 1941Թ – Չեռնոգորիայում ապստամբություն սկսվեց ֆաշիստական կարգերի դեմ։
  • 1942Թ – Ծնվել է Հարիսոն Ֆորդը, ամերիկացի ճանաչված դերասան։
  • 1987Թ – Ծնվել է Եվա Ռիվասը, հայ երգչուհի, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» երգով։
  • 2002Թ – Մահացել է Յուսուֆ Քարշը, կանադահայ հայտնի լուսանկարիչ (ծն. 1908 թ.)։

Այլ գրառումներ