Այս օրը՝ Հուլիս 14

0
592

Հուլիս 14

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 14-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1198Թ – Մահացել է Ներսես Լամբրոնացին, հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ (ծն. 1153 թ.):
  • 1789Թ – Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվեց Բաստիլ ամրոցը:
  • 1862Թ – Ցարական իշխանությունների կողմից ձերբակալվեց Միքայել Նալբանդյանը:
  • 1918Թ – Ծնվել է Ինգմար Բերգմանը (նկարում), շվեդ ճանաչված ռեժիսոր («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը», մահ. 2007 թ.):
  • 1928Թ – Ծնվել է Նոդար Դումբաձեն, վրացի նշանավոր գրող (մահ. 1984 թ.):
  • 1934Թ – Ծնվել է Ժիրայր Անանյանը, հայ նշանավոր դրամատուրգ («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի», մահ. 2004 թ.):
  • 1941Թ – Երկրորդ համաշխարհային պատերազմում Սմոլենսկի ճակատամարտի ժամանակ առաջին անգամ կիրառվեց «Կատյուշա» հրթիռային համակարգը:
  • 1964Թ – Տեղի ունեցավ Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:
  • 1969Թ – Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվեց ֆուտբոլային պատերազմը, որի 6 օրերի ընթացքում մահացավ մոտ 2000 մարդ, իսկ պատճառը ֆուտբոլում Հոնդուրասի Սալվադորից կրած պարտությունն էր:

Այլ գրառումներ