Այս օրը՝ Հուլիս 18

0
606

Հուլիս 18

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 64Թ – Հին Հռոմում տեղի ունեցավ պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:
  • 1316Թ – Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:
  • 1897Թ – Ծնվել է Եղիա Չուբարը, հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ (մահ. 1937 թ.):
  • 1898Թ – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց ներկայացրին այն մասին, որ Ուրանից գոյություն ունեն այլ ռադիոակտիվ տարրեր:
  • 1918Թ – Ծնվել է Նելսոն Մանդելան՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2013 թ.):
  • 1921Թ – Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին:
  • 1938Թ – Մահացել է Վահան Թոթովենցը, հայ նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ (ծն. 1889 թ.):
  • 1938Թ – Ծնվել է Պերճ Զեյթունցյանը հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։
  • 1999Թ – Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվեց Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանո, Պրոսպերո և Սետեբոս:

Այլ գրառումներ