Այս օրը՝ Հուլիս 19

0
615

Հուլիս 19

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 19-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 711Թ – Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ տարան վեստգոթերի նկատմամբ և դրանով սկսվեց Պիրենեյան թերակղզու գրավումը արաբական խալիֆայության կողմից։
  • 1834Թ – Ծնվել է Էդգար Դեգան, ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ (մահ. 1917 թ.)։
  • 1893Թ – Ծնվել է Վլադիմիր Մայակովսկին, ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ (մահ. 1930 թ.)։
  • 1934Թ – Մահացել է Սիպիլը` Զաբել Հովհաննեսի Խանջյան, հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (ծն. 1863 թ.)։
  • 1949Թ – Լաոսը անկախացավ Ֆրանսիայից։
  • 1989Թ – ԱՄՆ-ի Այովա նահանգի Սու Սիտի քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող 296 հոգուց մահացան 111-ը։
  • 1996Թ – ԱՄՆ-ում Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկեցին 26-րդ ամառային օլիմպիական խաղերը։
  • 2010Թ – Մահացել է Ռաֆայել Նահապետյանը, հայ գրող, արձակագիր (ծն. 1946 թ.)։
  • 2011Թ – Մահացել է Կարեն Խաչատրյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1920 թ.)։

Այլ գրառումներ