Այս օրը՝ Հուլիս 2

0
549

Հուլիս 2

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 2-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1830Թ – Ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:
  • 1833Թ – Մահացել է Ղուկաս Ինճիճյանը, հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1758 թ.):
  • 1860Թ – Հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:
  • 1961Թ – Ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը, ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1899 թ.):
  • 1977Թ – Մահացել է Վլադիմիր Նաբոկովը, ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ (ծն. 1899 թ.):
  • 1994Թ – Սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, ով Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ (ծն. 1963 թ.):
  • 1997Թ – Սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
  • 2002Թ – Ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:

Այլ գրառումներ