Այս օրը՝ Հուլիս 20

0
618

Հուլիս 20

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 20-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1240Թ – Օծվեց Գանձասար վանական համալիրը։
  • 1810Թ – Կոլումբիան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
  • 1914Թ – Ծնվել է Հունան Ավետիսյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր, հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։
  • 1924Թ – Փարիզում ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան։
  • 1928Թ – Ծնվել է Մինաս Ավետիսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ (մահ. 1975 թ.)։
  • 1944Թ – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ կատարվեց։
  • 1969Թ – Ամերիկյան «Ապոլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջավ լուսնի վրա։
  • 1973Թ – Մահացել է Բրյուս Լին, կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը (ծն. 1940 թ.)։
  • 1991Թ – Զոհվեց Ջիվան Աբրահամյանը, Արցախյան ազատամարտի հրամանատարներից, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1961 թ.)։

Այլ գրառումներ