Այս օրը՝ Հուլիս 21

0
620

Հուլիս 21

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 21-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • ՄԹԱ 365Թ – Ավանդության համաձայն Հերոստրատոսը այրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում։
  • 735Թ – Մահացել է Ստեփանոս Սյունեցին, հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, (ծն. 660-ական թթ.)։
  • 1847Թ – Բոլիվիան հռչակեց իր անկախությունը։
  • 1905Թ – Հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձ կազմակերպվեց։
  • 1915Թ – Սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը։
  • 1969Թ – Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա։
  • 1982Թ – Ջաջուռում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը։
  • 1992Թ – Մահացել է Հովհաննես Զարդարյանը, հայ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (ծն. 1918 թ.)։
  • 1994Թ – Մահացել է Սերգեյ Փարաջանովը, հայ կինոռեժիսոր («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», ծն. 1924 թ.)։

Այլ գրառումներ