Այս օրը՝ Հուլիս 22

0
623

Հուլիս 22

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 22-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1099Թ – Խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին։
  • 1878Թ – Ծնվել է Յանուշ Կորչակը, լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ։ Նա առաջինն էր, ով քայլեր ձեռնարկեց երեխաների իրավունքների և երեխաների լրիվ հավասարության ոլորտում (մահ. 1942 թ.)։
  • 1915Թ – Առաջին համաշխարհային պատերազմում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ և գեներալ Ն.Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։
  • 1918Թ – Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն։
  • 1927Թ – Հիմնադրվեց Ռոմա իտալական ֆուտբոլային ակումբը։
  • 1944Թ – Ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը։
  • 1965Թ – Ծնվել է Շոն Մայքլզը, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար, ռեկորդային՝ 10 անգամ հաղթել է Pro Wrestlin Illustrated հանդեսի Տարվար մարտ անվանակարգը։
  • 2011Թ – Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 77 մարդ, 151-ը ստացան վնասվածքներ։

Այլ գրառումներ