Այս օրը՝ Հուլիս 23

0
630

Հուլիս 23

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 23-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1298Թ – Սպանվեց Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Թորոս Գ-ն (ծն. 1270 թ.)։
  • 1812Թ – Տեղի ունեցավ Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն Ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից էր։
  • 1881Թ – Ստեղծվեց Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան։
  • 1948Թ – Մահացել է Դեյվիդ Ուորկ Գրիֆիթը, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ (ծն. 1875 թ.)։
  • 1985Թ – Ստեղծվեց աշխարհում առաջին մուլտիմեդիա անհատական համակարգիչը՝ Ամիգան։
  • 1989Թ – Ծնվել է Դենիել Ռեդքլիֆը, անգլիացի դերասան, հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերում։
  • 1992Թ – Աբխազիան հայտարարեց իր անկախությունը Վրաստանից։
  • 1993Թ – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գրավեցին Աղդամ քաղաքը։
  • 1995Թ – Հայտնաբերվեց ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը։

Այլ գրառումներ