Այս օրը՝ Հուլիս 25

0
643

Հուլիս 25

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 25-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 373Թ – Մահացել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերից մեկը։
  • 1567Թ – Հիմնադրվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը։
  • 1897Թ – Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպվեց Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվեցին քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորեցին նրանց: 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների։
  • 1922Թ – Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։
  • 1975Թ – Ծնվել է Արմեն Աշոտյանը, հայ քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար (2009-2016)։
  • 1980Թ – Մահացել է Վլադիմիր Վիսոցկին, ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան (ծն. 1938)։
  • 1996Թ – Մահացել է Միքայել Թարիվերդիևը, ազգությամբ հայ խորհրդային նշանակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ (ծն. 1931)։
  • 2000Թ – Փարիզի մերձակայքում Էյր Ֆրանս ավիաընկերության Կոնկորդ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 109 մարդիկ։

Այլ գրառումներ