Այս օրը՝ Հուլիս 31

0
656

Հուլիս 31

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 31-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 904Թ – Արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։
  • 1784Թ – մահացել է Դենի Դիդրոն, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան (ծն. 1713 թ.)։
  • 1498Թ – Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին։
  • 1815Թ – Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 16 մարդ, այն պատմության առաջին գնացքների հետ կապված վթարն էր։
  • 1886Թ – մահացել է Ֆերենց Լիստը, հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1811 թ.)։
  • 1914Թ – ծնվել է Լուի դը Ֆյունեսը, ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան (մահ. 1983 թ.)։
  • 1947Թ – մահացել է Համո Օհանջանյանը, հայ քաղաքական, պետական գործիչ ՀՅԴ անդամ (ծն. 1873 թ.)։
  • 1965Թ – ծնվել է Ջոան Ռոուլինգը, անգլիացի կին գրող, հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարից։
  • 1988Թ ֊ ծնվել է Լոուջան Հատլուլը՝ Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ:
  • 2005Թ – վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ Երևան Դրայվը։
  • 2008Թ – ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր։

Այլ գրառումներ