Այս օրը՝ Հուլիս 5

0
560

Հուլիս 5

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հուլիս 5-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1811Թ – Վենեսուելան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
  • 1921Թ – Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։
  • 1943Թ – Սկսվեց Կուրսկի ճակատամարտը, Երկրորդ համաշխարհային պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։
  • 1949Թ – Ծնվել է Պարույր Հայրիկյանը, հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ։
  • 1954Թ – Էլվիս Փրեսլին ձայնագրեց իր առաջին երգը՝ «That’s All Right»։
  • 1969Թ – Մահացել է Վալտեր Գրոպիուսը, գերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը (ծն. 1883 թ.)։
  • 1986Թ – Մոսկվայում տեղի ունեցավ առաջին «Բարի կամքի խաղերի» բացումը։
  • 1988Թ – Ծնվել է ուկրաինացի երգչուհի, մոդել, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի մեներգչուհի Էրիկա Գերցեգը:
  • 1995Թ – Տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։
  • 1995Թ – Հայաստանում նշվում է սահմանադրության օրը։ Հայաստանում ընդունվել է Սահմանադրությունը, որից հետո հուլիսի 5-ը նշվում է որպես պետական տոն։

Այլ գրառումներ