Այս օրը՝ Հունիս 13

0
488

Հունիս 13

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 13-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1525Թ – Մարտին Լյութերն ամուսնացավ նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ:
  • 1878Թ – Սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով:
  • 1899Թ – Ծնվել է Ակսել Բակունցը, հայ նշանավոր գրող (մահ. 1937 թ.):
  • 1951Թ – Ծնվել է Փիթեր Բալաքյանը, ամերիկակահայ գրող, («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն եւ Ամերիկայի արձագանքը»):
  • 1956Թ – Ծնվել է Յուրի Վարդանյանը, հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ:
  • 1997Թ – Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացավ 59 մարդ, 103-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
  • 2005Թ – Ըստ Եվրամիության որոշման՝ իռլանդերենը դասվեց Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը. իռլանդերեն խոսում են Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:
  • 2009Թ – Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվեցին զանգվածային անկարգություններ:

Այլ գրառումներ