Այս օրը՝ Հունիս 17

0
503

Հունիս 17

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 17-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1579Թ – Անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարում է անգլիական տարածք։
  • 1885Թ – Ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։
  • 1866Թ – Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսսիային և սկսվեց Ավստրո-Պրուսսիական պատերազմը, որը տևեց մոտ մեկ ամիս։
  • 1929Թ – Ծնվել է Տիգրան Պետրոսյանը, հայ ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (մահ. 1984 թ.)։
  • 1940Թ – Գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակեց Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով մահացավ ավելի քան 4000 մարդ։
  • 1969Թ – Մահացել է Գուրգեն Մահարին, հայ գրող (ծն. 1903 թ.)։
  • 1971Թ – Ավտովթարից մահացել է Պարույր Սևակը, հայ մեծանուն բանաստեղծ (ծն. 1924 թ.)։
  • 2008Թ – Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի վարկանիշային ցանկը։

Այլ գրառումներ