Այս օրը՝ Հունիս 18

0
505

Հունիս 18

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1429Թ – Տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը:
  • 1812Թ – ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը, որը տևեց 3 տարի:
  • 1815Թ – Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն կրեց անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:
  • 1821Թ – Բեռլինում կայացավ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:
  • 1936Թ – Մահացել է Մաքսիմ Գորկին, ռուս մեծ գրող (ծն. 1868 թ.):
  • 1942Թ – Ծնվել է Փոլ Մաքքարթնին, անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզ»-ի հիմնադիրներից մեկը:
  • 1953Թ – Եգիպտոսը հայտարարեց իրեն հանրապետություն:
  • 1987Թ – Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
  • 2011Թ – Մահացել է Ելենա Բոները, խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը (ծն. 1923 թ.):

Այլ գրառումներ