Այս օրը՝ Հունիս 20

0
515

Հունիս 20

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 20-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 451Թ – Տեղի ունեցավ Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։
  • 1815Թ – Ավարտվեց Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։
  • 1863Թ – Արևմտյան Վիրջինիան դարձավ ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։
  • 1819Թ – Ծնվել է Ժակ Օֆենբախը, գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը (մահ. 1880 թ.)։
  • 1915Թ – Ծնվել է Գուրգեն Բորյանը, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա»-ի, ապա «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր (մահ. 1971 թ.)։
  • 1974Թ – Որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ և գրավեց Կիպրոսի ողջ հյուսիսը այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական պետություն, որը մինչ այսօր չի ճանաչվել ոչ մի պոտության կողմից բացառությամբ Թուրքիայի։
  • 1978Թ – Ծնվել է Ֆրենկ Լեմպարդը, անգլիացի նշանավոր ֆուտբոլիստ։
  • 1985Թ – Մահացել է Ջոն Կիրակոսյանը, հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ, նրա աշխատությունները վերաբերվում են Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը (ծն. 1929 թ.)։
  • 1990Թ – ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում ընդունեց Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։

Այլ գրառումներ