Այս օրը՝ Հունիս 21

0
511

Հունիս 21

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 21-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1633Թ – Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից։
  • 1640Թ – Ծնվել է Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (մահ. 1716 թ.)։
  • 1788Թ – Նյու Հեմպշիրը դարձավ ԱՄՆ-ի 9-րդ նահանգը։
  • 1840Թ – Ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին համարվում է վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.)։
  • 1868Թ – Մյունխենի թատրոնում կայացավ Ռիխարդ Վագների Նյուրնբերգի մայսթերզինգերները օպերայի պրեմիերան։
  • 1905Թ – Ծնվել է Ժան Պոլ Սարտրը, Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ (մահ. 1980 թ.)։
  • 1920Թ – Տեղի ունեցավ համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։
  • 1925Թ – Տեղի ունեցավ Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։
  • 1992Թ – Զոհվել է Լեոնիդ Ազգալդյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս (ծն. 1942 թ.)։
  • 1994Թ – Եթեր հեռարձակվեց Շանթ հեռուստատեսությունը։

Այլ գրառումներ