Այս օրը՝ Հունիս 23

0
518

Հունիս 23

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 23-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1846Թ – Բելգիացի Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացավ արտոնագիր։
  • 1868Թ – Ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր ստացավ տպագրական մեքենայի համար։
  • 1894Թ – Ստեղծվեց Միջազգային Օլիմպիական Կոմիտեն։
  • 1912Թ – Ծնվել է Ալան Թյուրինգը, անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ (մահ. 1954 թ.)։
  • 1852Թ – Մահացել է Կառլ Բրյուլովը, ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ (ծն. 1799 թ.)։
  • 1936Թ – Ծնվել է Ռիչարդ Բախը, ամերիկացի գրող, արձակագիր, («Ջոնաթան Լիվիգստոն ճայը», «Պատրանքներ»)։
  • 1956Թ – Մահացել է Մայքլ Արլենը, սփյուռքահայ նշանավոր գրող (ծն. 1895 թ.)։
  • 1972Թ – Ծնվել է Զինեդին Զիդանը, ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
  • 2011Թ – Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքի «Փրուդենշալ Սենթր» մարզապալատում տեղի ունեցավ բասկետբոլի 2011 թ. NBA դրաֆթը։

Այլ գրառումներ