Այս օրը՝ Հունիս 24

0
519

Հունիս 24

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 24-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 444Թ – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:
  • 1908Թ – Ծնվել է Արտեմ Ալիխանյանը, հայ նշանավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1978 թ.):
  • 1916Թ – Առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը, դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց:
  • 1934Թ – Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև:
  • 1947Թ – Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը, գիտականորեն` Չբացահայտված թռչող օբյեկտ:
  • 1963Թ – Ծնվել է Յուրի Կասպարյանը, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:
  • 1987Թ – Ծնվել է Լիոնել Մեսսին, արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
  • 2006 Թ – Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն:

Այլ գրառումներ