Այս օրը՝ Հունիս 28

0
534

Հունիս 28

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 28-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1098Թ – Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին:
  • 1292Թ – Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվեց և գրավեց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս:
  • 1577Թ – Ծնվել է Պիտեր Պաուլ Ռուբենսը, ֆլամանդացի գեղանկարիչ (մահ. 1640 թ.):
  • 1712Թ – Ծնվել է Ժան Ժակ Ռուսոն, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ (մահ. 1778):
  • 1877Թ – 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը:
  • 1914Թ – «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանեց ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը:
  • Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ օգտագործեցին Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին:
  • 1919Թ – Ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը:
  • 1926Թ – Ծնվել է Արտյոմ Կարապետյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով (մահ. 2011 թ.):
  • 1942Թ – Մահացել է Յանկա Կուպալան, բելառուս գրող, համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը (ծն. 1882 թ.):
  • 1992Թ – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը:

Այլ գրառումներ