Այս օրը՝ Հունիս 4

0
461

Հունիս 4

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 4-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1679Թ – Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավիրեց Երևանն ու բոլոր հարևան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ ու գրեթե բոլոր շինությունները։
  • 1878Թ – Թուրքիան Մեծ Բրիտանիային հանձնեց Կիպրոսի կառավարումը։
  • 1905Թ – Ծնվել է Վարդան Աճեմյանը, հայ մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան (մահ. 1977 թ.)։
  • 1918Թ – Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։
  • 1925Թ – Տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։
  • 1934Թ – Մահացել է Մարիա Կյուրին, ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (ծն. 1867 թ.)։
  • 1975Թ – Ծնվել է Անջելինա Ջոլին, ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի։
  • 1989Թ – Ուֆա քաղաքի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացավ մոտ 500 մարդ։ Վթարը ամենամեծն է ՌԴ-ի և ԽՍՀՄ-ի պատմության մեջ։
  • 2002Թ – Հայտնաբերվեց Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը։

Այլ գրառումներ