Այս օրը՝ Հունիս 5

0
462

Հունիս 5

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 5-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, սահմանված ՄԱԿ-ի կողմից։
  • 1783Թ – Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը։
  • 1862Թ – Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։
  • 1898Թ – Ծնվել է Ֆեդերիկո Գարսիա Լորկան՝ 20-րդ դարի իսպանացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1936 թ.)։
  • 1907Թ – Ծնվել է Արաքսյա Գյուլզադյանը, հայ նշանավոր երգչուհի (մահ. 1980 թ.)։
  • 1910Թ – Մահացել է Օ. Հենրին, ամերիկացի նշանավոր գրող (ծն. 1862 թ.)։
  • 1967Թ – Սկսվեց Վեցօրյա պատերազմը։
  • 1968Թ – Մահացել է Վահրամ Փափազյանը, հայ հանճարեղ դերասան (ծն. 1888 թ.)։
  • 1999Թ – Սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ – Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։

Այլ գրառումներ