Այս օրը՝ Հունիս 7

0
467

Հունիս 7

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 7-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1099Թ – Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը։
  • 1494Թ – Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյասի պայմանագրով» բաժանեցին Նոր Աշխարհը։
  • 1683Թ – Ծնվել է Պաղտասար Դպիրը, հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ (մահ. 1768 թ.)։
  • 1880Թ – Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի ունեցավ Արիկայի ճակատամարտը։
  • 1883Թ – Տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։
  • 1952Թ – Ծնվել է Օրհան Փամուքը, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանություններից և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
  • 1981Թ – Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։
  • 1982Թ – Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվեց որպես թանգարան։
  • 1990Թ – Ծնվել է Իգի Ազալիան, ավստրալացի ռեփեր և մոդել։
  • 2007Թ – Աշխատանքը սկսեց Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովը։

Այլ գրառումներ