Այս օրը՝ Հունիս 8

0
472

Հունիս 8

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Հունիս 8-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1588Թ – Մահացել է Միմար Սինանը, ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծն. 1489 թ.):
  • 1783Թ – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:
  • 1810Թ – Ծնվել է Ռոբերտ Շումանը, գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր (մահ. 1856 թ.):
  • 1869Թ – Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:
  • 1876Թ – Մահացել է Ժորժ Սանդը, ֆրանսիացի կին գրող (ծն. 1804 թ.):
  • 1912Թ – Լոս Անջելեսում հիմնվեց «Universal Pictures» կինոստուդիան, Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան:
  • 1941Թ – Ծնվել է Արա Շիրազը, հայ քանդակագործ, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին (մահ. 2014 թ.)։
  • 1954Թ – Մահացել է Արշակ Չոպանյանը, հայ նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր (ծն. 1872 թ.):
  • 1960Թ – Մոսկվայում` Կրեմլում, Լև Տրոցկուն սպանող Ռամոն Մերկադերը ստանում է Խորհրդային Միության հերոսի շքանշան:

Այլ գրառումներ