Մարտ 10

Այս օրը բաժնի Մարտ 10-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1535Թ – Իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։
- 1804Թ – Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։
- 1904Թ – Ծնվել է Լևոն Խոջա-Էյնաթովը, հայ խորհրդային երգահան (մահ. 1954 թ.)։
- 1905Թ – Լոնդոնում հիմնադրվեց Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբը։
- 1940Թ – Ծնվել է Չակ Նորիսը, ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ։
- 1945Թ – ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100 000 մարդ։
- 1945Թ – Մահացել է Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ (ծն. 1874 թ.)։
- 1953Թ – New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
- 1957Թ – Ծնվել է Ուսամա բեն Լադենը, Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից (մահ. 2011 թ.)։