Մարտ 11

Այս օրը բաժնի Մարտ 11-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 106Թ – Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացավ թուղթ։
- 1302Թ – Ուիլյամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։
- 1544Թ – Ծնվել է Տորկվատո Տասսոն, 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ (մահ. 1595 թ.)
- 1837Թ – Ծնվել է Տիգրան Չուխաճյանը, հայ նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր (մահ. 1898 թ.)։
- 1851Թ – Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի Ռիգոլետտո օպերայի պրեմիերան։
- 1931Թ – ԽՍՀՄ-ում արգելեց Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
- 1936Թ – Վախճանվեց Դեյվիդ Բիթին, բրիտանական ականավոր ռազմական գործիչ (ծնվ. 1871 թ.)։
- 1978Թ – Երևանում տեղի ունեցավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։
- 2004Թ – Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով մահացավ 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվեցին։
- 2011Թ – Ճապոնիայում ավերիչ երկրաշարժ և ցունամի տեղի ունեցավ։