Մարտ 12

Այս օրը բաժնի Մարտ 12-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 604Թ — Մահացել է Հռոմի Պապ Գրիգոր I-ը, կաթոլիկ եկեղեցու սուրբ (ծ. 540)։
- 1519Թ — Իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտավ ներկայիս Մեքսիկայի տարածք։
- 1685Թ — Ծնվել է Ջորջ Բերկլին, անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս (մահ. 1753 թ.)
- 1913Թ — Ավստրալիայի մայրաքաղաքը դարձավ Կանբերրան։
- 1922Թ — Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը։
- 1938Թ — Ծնվել է Վլադիմիր Մսրյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (մահ. 2010 թ.)։
- 1942Թ — Ծնվել է Ռատկո Մլադիչը, Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։
- 1968Թ — Մավրիկիոսը ձեռք բերեց անկախություն, իսկ 1992 թ. նույն օրը դարձավ հանրապետություն։
- 1974Թ — «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջավ Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
- 2011Թ — Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ։